Սեպտեմբերի 29

Հայոց լեզու 29․09․2022

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Լեցուն , սնավ , սաղարթ սարսելով, մայուն ճչելով։

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ունեցավ

սնավ-կերավ

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Աշնանը տերևները դեղնում են և ոսկի գույն են ստանում։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

Միրգ-գիրկ
սնավ-ծնավ
փչելով-ճչելով