Ապրիլի 24

Մայրենի 24․04․2023


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Նա ուզում է , որ երեխաները կիրթ լինեն։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    Հանձնարարել, հաչել, բառաչել, մլավել, պոկել։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Գայլը գրում է նապաստակի մասին։
    Մուկը մլավում է կատվի նման։
    Առյուծը բառաչում է որսի համար։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
    Ծիծաղելի համեմատություն են արել։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր, որ իրեն չուտեն։ Նա ուզում էր ապրեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում կենդանիները կուրախանաին։

Եթե մուկը մլավեր կատուն նրան չեր բռնի։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց , շատ ցավոտ կլիներ։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ Գիշերն ու ցերեկը կխառնվեն։

  • Ով ինչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-առյուծը մռնչում է։

Ոչխարը-ոչխարը բառաչում է։

Խոզը-խոզը խռխռում է։

Հավը-հավը կչկչում է։

Այծը-այծը մայում է։

Կատուն-կատուն մլավում է։

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի’ր. շերեփ, հեռախոս, զանգ, պղպեղ, արջ, նարինջ….

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․
Երգող հեռախոս։
Մռնչող զանգ։
Շատակեր պղպեղ։
Մլավող արջ։
Կանաչ նարինջ։

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

    Մլավող արջ

    Արջը վերևում տեսել էր մեղուների փեթակ։ Նա շատ էր ուզում մեղր ուտեր։ Քանի, որ չեր հասնում մեղրին, այնքան տխրեց, որ սկսեց կատվի նման մլավել։
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր: