Մարտի 13

Մայրենի 13․03․2023

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
  • հեզաճկուն-մեղմորեն ճկուն
    ջինջ-մաքուր
    լուսապսակ-լույսի նման
    անհաս-որ չես կարող հասնել
  • վիշապաձայն-փոթորկի անձնավորումը
    ողբաձայն-սգալու ձայնը
    երկաթագիր
    արյունաքամ-արյունից քամված
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
    անուշ-սիրելի
    հին
    լացակումած-Արցունքոտ
    արնանման-արյան նման
    նաիրյան-Նաիրական
    հեզաճկուն-Հեզանազ
    մուգ
    ջինջ-մաքուր
    լուսե-լուսավոր

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
    արևահամ-արևի համ ունեցող
    արնավառ-արյունոտ
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
  • Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
  • Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
  • Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

    Ինձ համար այս քառատողը շատ հասկանալի է։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
    Վարդերի բույր-Պարտեզից գալիս է վարդերի բույրը։
    Ճերմակ գագաթ-Արարատի գագաթը միշտ ճերմակ է։
    Հեզաճկուն պար- Աղջիկները հեզաճկուն են պարում։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
    բույր-հոտ
    ջինջ-մաքուր
    ողբաձայն-լացակումած ձայն
    ճերմակ-սպիտակ
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Նկարում երևում է նրա աշխատանքները։