Հունվարի 23

Ջրվեժի Արգելոցում 1․23․2022

Մենք գնացել էինք Ջրվեժի արգելոց։ Առաջին անգամ էի այնտեղ լինում։ Ժամանակն անցավ շատ ուրախ և հետաքրքիր։ Խաղացինք ձյունով, սահեցինք։ Վերջում թեյ խմեցինք, որ տաքանանք։ Ժամանակն անցավ աննկատ։ Մենք մեզ հետ բերեցինք գեղեցիկ հիշողություններ։

Հունվարի 17

Վագրների մասին 1․17․2022

Վագրը կատվազգի գիշատիչ է։ Թաթի մի հարվածով կարող է ձի սպանել։ Վագրերը վարում են միայնակ կյանք և պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը։ Արու վագրերը պաշտպանում են տարածքը, որ փոխանցեն հետագա սերունդներին, իսկ էգերին ավելի շատ հետաքրքրում է կերը տարածքի վրա։