Փետրվարի 20

Մայրենի 20․02․2023

Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները

Ալեքսեյ Տոլստոյի այս հեքիաթը գրված է Կառլո Կոլլոդիի Պինոքիոյի արկածները հեքիաթի հիման վրա։ Այն մի հյուսնի մասին է , որը փայտի կտորը տաշում է, որ պատրաստի սեղանի ոտք, բայց փայտը խոսում է և նա այդ փայտից պատրաստում է իր երազած տղային։

Փետրվարի 13

Մայրենի 13․02․2023

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ծայր

խրճիթ-տնակ

հոյակապ-հրաշալի

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Նա հայրենասեր տղա էր։ Քանի-որ ամեն տեղ գնաց, բայց հետ վերադարձավ։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Անհանգիստ տղա էր ապրում։

Բնութագրի՛ր մորը։
Մայրը համեստ կին էր։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։
Մի աղքատ տան մեջ ապրում էին մայր և որդի։Որդին ուզում էր գնար աշխարհ տեսներ և մայրը նրան չխանգարեց։Որդին հասկցավ , որ ամենից լավ տեղը իր տունն է և հետ վերադարձավ։

Փետրվարի 7

Inglish 07.02.2022

Black Kiddy

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

Animals life in the forest.
There are many trees in the forest.
Give me a book.
I live in Armenia.
I won’t leave my brother alone.
I love sweet cake.
I have a soft pillow.
I like to drink sweet tea.