Փետրվարի 13

Մայրենի 13․02․2023

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ծայր

խրճիթ-տնակ

հոյակապ-հրաշալի

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Նա հայրենասեր տղա էր։ Քանի-որ ամեն տեղ գնաց, բայց հետ վերադարձավ։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Անհանգիստ տղա էր ապրում։

Բնութագրի՛ր մորը։
Մայրը համեստ կին էր։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։
Մի աղքատ տան մեջ ապրում էին մայր և որդի։Որդին ուզում էր գնար աշխարհ տեսներ և մայրը նրան չխանգարեց։Որդին հասկցավ , որ ամենից լավ տեղը իր տունն է և հետ վերադարձավ։

Դեկտեմբերի 6

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Արահետ-նեղ ճանապարհ, բուք-սաստիկ քամի, վաղորդյան- եղյամ, աբրեշում-մետաքս, սոսափ-խշշոց,
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
    Հիշում է կանաչ իր ընկերներին,
  3. Արահետներն է հիշում ձյունի տակ,
  4. Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
  5. Երկինքն է հիշում իր գլխի վերև,
  6. Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
  7. Հովերն է հիշում նա գարնանային:
  8. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
    Նա ուրախ էր, որովհետև նրան զարդարել էին:
  9. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
    Նա ուրախ էր , որովհետրև նրան զարդարել էին:
  10. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
    Զարդարանքներով, աստղերով իր պերճ
    Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
  11. Այնպես հպարտ է նայում աշխարհին,
  12. Կարծես հենց ինքն է բերել Նոր տարի:
  13. Նամակ գրի՛ր եղևնուն:
  14. Բարև, եղեվնի : Քո հեքիաթը շատ գեղեցիկ է:

Դեկտեմբերի 2

ՄԱՅՐԵՆԻ

1. Խառնված տառերը դասավորեք և բառեր ստացեք՝ զլեու,ագռ, չիրգ, ղենսա, արկն:
ուզել,գառ,գրիչ,սեղան,նկար:

2. Բառերին ինչպիսի՞ հարցին պատասխանող զույգեր ավելացրեք՝

ագռավ, գայլ, աղվես, արջ, շնաձուկ,արծիվ, ճնճղուկ, մրջյուն, մեղու, խոզ, գառնուկ, կով:
կռկռան ագռավ,սպիտակ գայլ,խորամանկ աղվես,սևամորթ արջ,հզոր արծիվ,փոքրիկ ճնճղուկ,աշխատասեր մրջյուն,վայրի մեղու,շատակեր խոզ,փոքրիկ գառնուկ,կաթնատու կով

3. Ամբողջացրեք նախադասությունները՝ կետերի փոխարեն համապատասխան բառեր դնելով:

Ծառ, կոշիկներ, հեռախոսով, խոտը, լվանում են

Այգում աճում էր խնձորի գեղեցիկ ու շատ փարթամ ծառ:

Անահիտը հագել էր մայրիկի կոշիկները  և կտկտացնելով քայլում էր տան մեջ:

Կարենը հեր հեռախոսով զանգեց ընկերոջը և բակ կանչեց:

Գառնուկներն ախորժակով ուտում էին նոր ծլած կանաչ խոտը:

Քնից արթնանալուց հետո մարդիկ լվանում են ձեռքերը և երեսը:

4. Բառերի տառերը շարեք ճիշտ հերթականությամբ և կարդացեք բառը՝ կխիաչ, նուտ, երաբն, ռտեին, վաթա:
կախիչ,տուն,բերան,ռետին,թավա: