Հոկտեմբերի 31

Նուկիմ քաղաքի խելոքները 31․10․2022

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Նրանք հասան տեղ և տեսան,որ ամառն արդեն եկել է, բայց 1 տարի հետո նորից եկավ ձմեռ, և նրանք մտածեցին, որ թագավորին քիչ ոսկի են տվել եվ նորից ոսկի վերցրեցին ւ գնացին։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
    ափ են առնում- հավաքվում են
    խորհրդի են նստում — խորհրդակցում են
    վար է բերում- իջեցնում է
    գլուխ են տալիս- մտածում են
    վրա են պրծնում — արագ ուտում են
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
    տաքդեղ, խուրջին,
  3. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։
    Նրանք միամիտ մարդիկ էին։
  4. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

    – Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
  5. Բնութագրի՛ր թագավորին։
    Նա խորամանկ է։
  6. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։
    Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:
  7. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
    Նուկիմ քաղաքը հին փողոցներ ունի, այն զարգացած չէ։ Այնտեղ տները և դպրոցները նույնպես հին են։ Շուկաներում միայն հաց է վաճառվում։
  8. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։
    Դուք շան անկեղծ ու միամիտ եք, կարդացեք, զարգացեք , որ հասնեք ամեն ինչի։
  9. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
    Հեքիաթը սովորեցնում է , որ մարդկանց միամտությունից միշտ օգտվում են խորամանկները։
  10. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։
    Հետամնաց մարդկանց քաղաքը։
Հոկտեմբերի 31

Մաթեմատիկա 31․10․2022

Ըստ գծագրում բերված տվյալների հաշվիր ABCD, ABFE, EFCD ուղղանկյունների պարագծերը և մակերեսները։

ա)P = 5+5+36+36= 82մմ
S = 5 x 36=180մմ

P= 36+36+11+11=94մմ
S= 36 x 11 = 396մմ

5+11=16 մմ
P=36+36+16+16= 104մմ
S= 36 x 16= 576մմ

բ) P= 26+26+16+16=84մմ
S= 26 x 16 =416մմ

P = 9+9+16+16=50մմ
S = 9 x 16= 144մմ

9+26= 35մմ
P= 35+35+16+16=102մմ
S= 35 x 16=560մմ

Հոկտեմբերի 30

Ուսումնական աշուն 30.10.2022

Այս նկարում ես պատկերել եմ աշնանային այգի ։ Հեռու երկնքում երևում է , թե ինչպես են թռչունները չվում տաք երկրներ։ Կանաչի հետ արդեն խառնվել է դեղինը, որովհետև աշուն է ։ Իսկ մարդիկ հավաքել են իրենց վերջին բերքը։

Հոկտեմբերի 28

Մաթեմատիկա 28․10․2022

Ուսումնական աշուն

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

· 1487 = 1000 + 400 + 80 + 7

· 6294 = 6000 + 200 + 90 + 4

· 138560= 100 000 + 30000 + 8000 + 500 + 60

2․ Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։
Կմեծանա 8000 — ով։

3․ Համեմատի՛ր

· 1478< 6574

· 586 > 147

· 2698 = 2698

· 26853 < 26854

· 369472 > 359472

4․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

36124+13211=49335

Ստուգում՝7

49335 — 36124 =13211
49335 — 13211 = 36124

5․ Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112 x 7=784

Ստուգում՝
784 : 112 = 7
784 : 7 = 112

6. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

39:7= 5 մն 4

— Ստուգում՝
5 x 7 + 4 = 39

7. Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։
99 ժամ

8. 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

(6 + 6 ) x 2 = 24
24 + 8 = 32

9. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։
1 ժամ 35 րոպե

10. Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։
5 x 9 = 45

Հոկտեմբերի 28

Капитан-паук 28.10.2022

pauk

Проснулся я рано. Солнце только стало подниматься. Вдруг вижу: спешит паучок по дереву. Вот он прикрепил свою паутину к листочку и стал ждать. Солнце поднялось выше. Дунул ветер. Он оторвал паутину, и она полетела. Паутина поднималась всё выше и выше. Паучок сидел на маленьком листочке как капитан корабля. Он, наверное, знал, куда и зачем ему лететь.

Вопросы и задания.

  1. Какое время года описывается в этом рассказе?
    осень
  2. Что делал паук?
    Он спешил по дереву.
  3. Что он прикрепил к листочку?
    Паук прикрепил паутину.
  4. Где сидел паучок?
    Паучок сидел на маленьком листочке.
  5. Почему рассказ называется «Капитан-паук»?
    Потому Что он был похож на капитану.

Отгадайте загадки:

Пусты поля,
Мокнет земля,
Дождь поливает.
Когда это бывает?
Осенью

Дни стали короче,
Длинней стали ночи,
Кто скажет, кто знает,
Когда это бывает?
Осенью

Он идет, а мы бежим,
Он догонит все равно!
В дом укрыться мы спешим,
Будет к нам стучать в окно,
И по крыше тук да тук!
Нет, не впустим, милый друг!
Дождь

Летит, а не птица, Воет, а не зверь.
Ветер

Листья желтые летят,
Падают, кружатся,
И под ноги просто так
Как ковер ложатся!
Что за желтый снегопад?
Это просто …
Осень

Ёлочки осенью

Опубликовано 20 октября, 2022

1661228480_2-gamerwall-pro-p-yel-osenyu-pinterest-3

  Мне всего три года. Но я уже знаю, что ёлочки никогда не желтеют и не осыпаются. И даже когда со всех деревьев опадают жёлтые листья, ёлочки стоят такие зелёные, будто для всех осень, а для них весна.
Но однажды мы с папой гуляли в парке. И вдруг я увидел: зелёные ёлочки усыпаны золотыми листьями. Их подарили им деревья, которые росли рядом. Я сразу об этом догадался. Легко дунул ветерок, и листья стали тихо улетать. По одному отпускали их ёлочки со своих зелёных ладоней. И казалось, что вместе с другими деревьями осыпаются осенью и они.

Словарь

осыпаться (опадать) –թափվել

усыпаны — ծածկված են

Вопросы:

  1. Что знал автор о ёлках?
    Что они всегда бывают зелеными
  2. Что подарили деревья ёлке?
    Ани подарили золотые листья
  3. С каким осенним чудом мы встречаемся в лесу, в парке?
    Мы встречаемся с разноцветными листьями .
  4. Кто рассказывает про ёлочку: мальчик или девочка?
    девочка

Выполните упражнения:

Найдите лишнее слово. Почему оно лишнее?

осень                              туман                             лес
аромат                           гроза                              поле
весна                               дождь                            сырость
лето                                снег                                 поляна
зима                                шмель                             сад

Лишнее слова эта аромат, потому что она не месяц.
Лишнее слова эта шмель , потому что она не пагода .
Лишнее слова эта сырость, там не вазможна гулять.

Вставьте пропущенные буквы:

Летом лес был зелёный. Осенью листья стали жёлтыми. Все листья у него разные: зелёные, жёлтые, красные, каричневые.

Հոկտեմբերի 27

Inglish 27.10.2022

Interview

  • Hello today we will interview the famous Mr Bean.Hello Mr Bean, how are you?
  • Hello, thank you, I’m fine.
  • Tell me, when you wake up?
  • I wake up at 8 o’clock in the morning, ride my bike for one hour and go to work.
  • Do you like to ride a bike? very good, but when do you have breakfast?
  • I have breakfast at work at 10 o’clock
  • You love your job ?
  • Of course I love, this is my life.
  • What do you do after work?
  • Sometimes I meet my friends, sometimes I go home to rest.
  • Thank you Mr Bean.
Հոկտեմբերի 18

Բնագիտություն 18․10․2022

Մթնոլորտի կազմը


1․ Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:

2․Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: 

3․Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

4․Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

5․Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Հոկտեմբերի 18

Մաթեմատիկա 18․10․2022

Խնդիր 151

ՈՒներ 3500 դրամ, 2840 վճարեց 8մ․ ժապավեն և 6 տետր գնելու համար։ Կբավարարի գումարը ևս 10 տետր գնելու համար , եթե ժապավենի 1մ արժե 250 դրամ։

250 x 8 = 2000
2480 — 2000 = 480
480 : 6 = 80
3500 — 2480 = 1020
80 x 10 = 900 Պատ․՝ այո ։



Խնդիր 152


ա) Բակի տարողությունը- 60 լ է։ 1լ բենզինն արժե 360 դրամ։ Կբավարարի 20000դ․-ը դատարկ բակը ամբողջովին լցնելու համար։

60 x 360 = 21600

Պատ․՝ ոչ

բ) Բակի տարողությունը- 60 լ է : Բակում կա 12լ բենզին։ 1լ բենզինն արժե 360 դրամ։ Կբավարարի 20000դ․-ը դատարկ բակը ամբողջովին լցնելու համար։

60 — 12 = 48
360 x 48 =18280 Պատ․՝ այո ։

Հոկտեմբերի 18

Անգլերեն 18․10․2022

Our school

I want to speak about our school. I study at the Southern School of  “Mkhitar Sebastatsi” Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine, we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine, we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Math, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like Maths, because it is very interesting. This is all about our school.