Մարտի 27

Իմ գրադարանը 27․03․2022

Գարնանային արձակուրդի ժամանակ ես կարդացել եմ հանրագիտարան դինոզավրերի մասին։ Ինձ շատ է հետաքրքրում այդ կենդանիների պատմությունը։ Ես իմացա, որ դինոզավրերը ապրել և անհետացել են այն ժամանակ, երբ մարդը գոյություն չի ունեցել։ Նրանց մասին մարդիկ իմացել են պատահաբար, երբ հողի ընդերքից պատահաբար գտել են հսկայական ոսկորներ։ Նրանց գոյությունը բացահայտվել է 1824 թվականին՝ ՈՒիլյամ Բակլենդի կողմից։ Իսկ կենսաբան Ռիչառդ Օուենը նրանց անվանել է դինոզավրեր։ Նրանք 2 տեսակ են՝ գիշատիչներ և բուսակերներ։ Ամենամեծ գիշատիչ դինոզավրը սպինոզավրն է ։ Իսկ ամենամեծ բուսակերը՝ արգենտինոզավրը։