Հոկտեմբերի 30

ԱրագածինԱրագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    ալմաստ- Ադամանդ,փերուզ-Փիրուզ,պերճ-ճոխ
  2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
    Թափառական
    հոմանիշ-շրջիկ
    հականիշ-նստակյած
  3. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
    ալմաստ վահան
    բյուրեղ վրան


  4. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
    Արագածը պաշտպան վահան է։ՈՒնի լույս լճակներ, գետակներ ու շատ ծաղիկներ։
  5. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
    Այն շատ գեղեցիկ և կանաչ է։ Շատ ճիշտ է նկարագրած բանաստեղծությունում։
  6. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը: