Փետրվարի 28

Մայրենի

171. Նախորդ չորս վարժություններում կարևորվածբառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրվածբառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանցփոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետէր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Միանգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներիցանաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղնրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգումյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունըԸնդգծի´ր այն բառերըորոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր,մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ,մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերըԻ՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչզբոսնեն այգում: 
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալուինձ:

175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատվարձատրեց ծերունուն:

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբերխմբերի: 
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում ենգոյական, առարկայի հատկանիշ ցույց տվողբառերը՝ ածական, գործողություն ցույց տվողբառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույցտվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն ևվերաբերական:


Posted 28 Փետրվարի, 2024 by navasardyanedvard1 in category մայրենի 5-րդ դասարան

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*