Մայրենի 17․10․2024
Դարձվածքներ
65. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին տեսավ, որ կողքի ուղևորը վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին խրախուսել:
— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը վախենալու չէ,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ-վախենալ, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-նեղանալ, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-նյարդանանալ:
Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:
Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:
Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
— Կատակո՞ւմ ես:
— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
— Ձե՞ռ ես առնում:
— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:
Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
-Բերանդ ջուր մի՛ առ, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ էն աշխարհն ես ուղարկել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով Գրողի ծոցն ուղարկել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)