Դեկտեմբերի 6

Մաթեմատիկա

06.12.2021

Լուծի՛ր խնդիրները:

Ա.Քառակուսու կողմը 16 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում
16×4=64

Պատ.՝64սմ:

Բ. Ուղղանկյան մի կողմը 19 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում

19×2+15×2=38+30=68

Պատ.՝68սմ:

Գ. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում
15-5=10
15+5+10=30

Պատ․՝30սմ

Արտահայտի՛ր սանտիմետրերով։

5դմ=50սմ

3դմ 7սմ=37սմ

4մ 25սմ=425սմ

2մ 4դմ 5սմ=245սմ

Ներկայացրու թվի տեսքով։ /Օր․4հ․ + 6տ․ + 8մ․=468/

7 հ․+ 8տ․ + 6մ․=786

4տ․+ 7 մ․=47

5հ․ + 8տ․+ 1մ․=581

6հ․ + 2տ․=620

Հաշվի՛ր

81։9=9

49:7=7

28:4=7

60:2=30

50:2=25

Դեկտեմբերի 6

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Արահետ-նեղ ճանապարհ, բուք-սաստիկ քամի, վաղորդյան- եղյամ, աբրեշում-մետաքս, սոսափ-խշշոց,
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
    Հիշում է կանաչ իր ընկերներին,
  3. Արահետներն է հիշում ձյունի տակ,
  4. Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
  5. Երկինքն է հիշում իր գլխի վերև,
  6. Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
  7. Հովերն է հիշում նա գարնանային:
  8. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
    Նա ուրախ էր, որովհետև նրան զարդարել էին:
  9. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
    Նա ուրախ էր , որովհետրև նրան զարդարել էին:
  10. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
    Զարդարանքներով, աստղերով իր պերճ
    Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
  11. Այնպես հպարտ է նայում աշխարհին,
  12. Կարծես հենց ինքն է բերել Նոր տարի:
  13. Նամակ գրի՛ր եղևնուն:
  14. Բարև, եղեվնի : Քո հեքիաթը շատ գեղեցիկ է: