Հոկտեմբերի 18

Ը ձայնավորի ուղղագրությունը 18.10.2023

Գրի՛ր ը-ով սկսվող տասը բառ։

Ընկեր, ընտանիք, ընկույզ, ընկերուհի, ընձուղտ, ընձառյուծ, ընտրել, ընդունել, ընկերասեր, ըմբշամարտիկ։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ գաղտնավանկի ,,ը,, կա։

Օրինակ՝ քնել, վրձին, հրթիռ և այլն։
Գնդակ, շնաձուկ, դրամ, գդալ, ձմերուկ։

Գրի՛ր ,,ը,, տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է։

Նախընտրել, հանդգնել, շտապել, ակնթարթ, հյուրընկալ, զրուցընկեր, ճեպընթաց, խոչնդոտ, սրընթաց, օրըստօրե, դասընթաց, ընթերցարան, ընկճվել, ակնհայտ, որոտնդոստ, նորընտիր, գույնզգույն, զբոսանք, չըմբռնել, լուսընկա, անընդմեջ, ակընկալել, հատընտիր, ձկնկիթ, ինքնստինքյան։

Նախորդ առաջադրանքից օգտվելով, գրի՛ր բառամիջում ,,ը,, ունեցող տասը բառ։

գործընկեր, զույգընկեր, դասընկեր, պարընկեր, խաղընկեր, անընտանիք, անընկալելի, չընկալել,չընդունել, անընդունելի։

Տրված բառերը գործածելով կազմի՛ր բարդ բառեր։

Ընթաց-անընթաց

Ընկեր-ընկերասեր

Ընտիր-հատընտիր

Հիշի՛ր

Բառասկզբում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,,։

Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտ հնչյունակապակցություններից առաջ թույլ լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։

Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։

Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի ,,ը,,։

Բառամիջում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։

Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։


Posted 18 Հոկտեմբերի, 2023 by navasardyanedvard1 in category մայրենի 5-րդ դասարան

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*