Փետրվարի 27

ԳԱՐՈՒՆ 

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, 

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. 

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, 

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ 

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, 

Ծաղիկներն այնպես նազով են փակվում. 

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, 

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… 

Անտես զանգերի կարկաչն եմ լսում, 

Իմ բացված սրտում հնչում է մի երգ. 

— Կարծես թե մեկը ինձ է երազում, 

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…


Posted 27 Փետրվարի, 2024 by navasardyanedvard1 in category մայրենի 5-րդ դասարան, Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*