Դեկտեմբերի 24

ՈՒսումնական առաջին շրջանի ամփոփում

https://navasardyanedvard1.edublogs.org/

Ողջույն , ես Նավասարդյան Էդվարդն եմ։Սովորում եմ Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ դասարանում։ Այս դպրոց տեղափոխվել եմ մեկ ամիս առաջ, բայց   սկզբից էլ ինձ լավ եմ զգացել դպրոցում։ Կրթահամալիրի ուսումնական գործունեությունը շատ է տարբերվում պետական դպրոցի ծրագրից։ Այստեղ ես հաճախում եմ լողի դասերի, ժամանակն հետաքրքիր է անցնում  նաև դասերից հետո։ Այս դպրոցի շնորհիվ ես ունեցա իմ անձնական համակարգիչ,  անհատական բլոգ, մեյլ։ Դեռ դժվարանում եմ ինքնուրույն աշխատել։Կրթահամալիրում ճամփորդությունները միշտ է կազմակերպվում։ Անհամբեր սպասում եմ։ Ընկերներիս հետ գնացել եմ ամանորյա միջոցառում դիտելու։ Սիրում եմ նրանց հետ ժամանակ անցկացնել։ Այստեղ նշել ենք նաև իմ ծննդյան օրը,  ես շատ նվերներ ստացա և դա ինձ շան հաճելի էր։ Նաև մասնակցել եմ ամանորյա միջոցառմանը։ Այս 1 ամիսը կյանքիս ամենահետաքրքիր ամիսն էր։ ՈՒսումնական առաջին շրջանն այնքան էլ լավ չեմ ամփոփում , բայց շատ  կաշխատեմ և կհասնեմ իմ դասընկերներին։


Posted 24 Դեկտեմբերի, 2021 by navasardyanedvard1 in category Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*