Մարտի 18

Մարտիրոս Սարյան 18․03․2022

Մարտիրոս Սարյանը հայ նկարիչ է։
Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ,  , ձևավորել է գրքեր, կատարել է բեմանկարչական գործեր։
Սարյանը 1901 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Փարիզում և այլ քաղաքներում։ Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները և գծերկ և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը… ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։

Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։



Posted 18 Մարտի, 2022 by navasardyanedvard1 in category Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*