Մարտի 26

Ուսումնական գարուն 27․03․2022

Գարուն է եկել:
Բոլորը գիտեն, որ Ժամանակն է սկսել գարնանային աշխատանքները։ Գարնանը հիմնականում կատարվում են դաշտային աշխատանքներ։ Գյուղերում մարդիկ ուրախ սկսում են մաքրել իրենց այգիները ձմեռային աղբից։ Հետո վարում են հողը,և սկսում ցանքը։ Ցանքից հետո պետք է պարարտացնել հողը, որ բույսն առողջ մեծանա։ Անհրաժեշտ է նաև հաճախ ջրել այգին։
Գարնանը նաև ծառներին է խնամք հարկավոր։ Գարնանը կտրում են ծառների չոր, հիվանդ, վնասված ճյուղերը, որ նորերը ծիլ տան ու բերքն ավելի առատ լինի։ Հետո ծառների արմատները հատուկ դեղով սրսկում են, որ պաշտպանեն միջատներից։ Չնայած, որ գարունն իր հետ բերում է շատ դժվարություններ՝ միևնույն է բոլորը նրան սպասում են և ուրախանում նրա գալով։


Posted 26 Մարտի, 2022 by navasardyanedvard1 in category Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*