Իմ գրադարանը 27․03․2022
Գարնանային արձակուրդի ժամանակ ես կարդացել եմ հանրագիտարան դինոզավրերի մասին։ Ինձ շատ է հետաքրքրում այդ կենդանիների պատմությունը։ Ես իմացա, որ դինոզավրերը ապրել և անհետացել են այն ժամանակ, երբ մարդը գոյություն չի ունեցել։ Նրանց մասին մարդիկ իմացել են պատահաբար, երբ հողի ընդերքից պատահաբար գտել են հսկայական ոսկորներ։ Նրանց գոյությունը բացահայտվել է 1824 թվականին՝ ՈՒիլյամ Բակլենդի կողմից։ Իսկ կենսաբան Ռիչառդ Օուենը նրանց անվանել է դինոզավրեր։ Նրանք 2 տեսակ են՝ գիշատիչներ և բուսակերներ։ Ամենամեծ գիշատիչ դինոզավրը սպինոզավրն է ։ Իսկ ամենամեծ բուսակերը՝ արգենտինոզավրը։
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/image_639.jpg)
Ուսումնական գարուն 27․03․2022
Գարուն է եկել:
Բոլորը գիտեն, որ Ժամանակն է սկսել գարնանային աշխատանքները։ Գարնանը հիմնականում կատարվում են դաշտային աշխատանքներ։ Գյուղերում մարդիկ ուրախ սկսում են մաքրել իրենց այգիները ձմեռային աղբից։ Հետո վարում են հողը,և սկսում ցանքը։ Ցանքից հետո պետք է պարարտացնել հողը, որ բույսն առողջ մեծանա։ Անհրաժեշտ է նաև հաճախ ջրել այգին։
Գարնանը նաև ծառներին է խնամք հարկավոր։ Գարնանը կտրում են ծառների չոր, հիվանդ, վնասված ճյուղերը, որ նորերը ծիլ տան ու բերքն ավելի առատ լինի։ Հետո ծառների արմատները հատուկ դեղով սրսկում են, որ պաշտպանեն միջատներից։ Չնայած, որ գարունն իր հետ բերում է շատ դժվարություններ՝ միևնույն է բոլորը նրան սպասում են և ուրախանում նրա գալով։
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/hox1.jpg)
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/880743.jpg)
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/68a38701fe6ab18d80a76bb766a618fc.jpg)
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/index_423395429.jpg)
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/1-1024x677.jpg)
Մարտիրոս Սարյան 18․03․2022
Մարտիրոս Սարյանը հայ նկարիչ է։
Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, , ձևավորել է գրքեր, կատարել է բեմանկարչական գործեր։
Սարյանը 1901 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Փարիզում և այլ քաղաքներում։ Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները և գծերկ և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը… ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/hqdefault.jpg)
![](https://navasardyanedvard1.edublogs.org/files/2022/03/images.jpg)